Դուք կհիշեք Քոչարյանին,
Երբ թուրքը գա ձեզ մորթելու,
Տունն ու տեղը ձեր զավթելու,
Գույքն ու հողը ձեր շորթելու:
Երբ տանիքը փլի քամին,
Երբ կարոտեք հացի համին,
Երբ կորցնեք բարեկամին,
Քոչարյանին դուք կհիշեք:
Երբ կոտրվի սելֆի-ձողը,
Երբ ձեր սիրտը պատի դողը,
Եվ մայր մտնի վերջին շողը՝
Դուք կկանչեք Քոչարյանին:
Դարձյալ նա վեր կբարձրացնի
Փյունիկի պես երկիրն Հայոց,
Միասնություն նա կբերի,
Եվ կբացվեն դռները գոց:
Եվ տա Աստված, ուշ չլինի…
Ն.Գ.
17.12.2019