Search
Close this search box.

Ուժեղ քամին տապալել է ամանորյա եղևնիները

Ուժեղ քամին տապալել է ռուսական 2 քաղաքներում տեղադրված ամանորյա եղեևնիները:

Իվանովայում քամու հետևանքով գետին է տապալվել 10 մետրանոց արհեստական եղևնին, սակայն ինչպես հայտնում են լրագրողները, այն չի վնասվել, և տուժածներ չկան: Հայտնի է, որ եղևնին կվերականգնեն և դարձյալ կկանգնեցնեն նույն տեղում:

Ռյազան քաղաքում դարձյալ ուժեղ քամու հետևանքով եղևնին ընկել է առևտրի կենտրոնի մոտակայքում: Այնտեղ նույնպես տուժածներ չկան: Եղևնին կվերականգնվի:

Please enter a valid URL