Search
Close this search box.

«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո». Լուիզա Ղամբարյանը՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի մասին

Այսօր ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն տարածվեց, որի տակ տեղադրված էին մի քանի տասնյակ հայտնի մարդկանց անուն-ազգանուններ: Նշվում էր, որ այդ մարդիկ կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող մշակույթի գործիչները, երգիչներն ու դերասանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում սկսեցին հերքել, որ իրենք որեւէ ստորագրահավաքի են մասնակցել: Սա առիթ դարձավ, որ համացանցում այս թեմայով նույնիսկ հումորներ տեղադրվեն:

ՀԺ-ն եւս փորձեց մեկնաբանություններ ստանալ: Շուրջ մեկ տասնյակ «աստղերին» մեր զանգերը կամ անպատասխան մնացին կամ նրանք խնդրեցին իրենց անունից ոչինչ չգրել՝ բացատրելով իրավիճակը, որում հայտնվել են: Նրանց պարզաբանումներից հասկացվեց, որ հայտարարության տեքստին չեն ծանոթացել, որեւէ տեղ չեն ստորագրել, բայց հաշվի առնելով դիմողի անձը՝ չեն մերժել իրենց անվան հրապարակումը:

Մեր զանգին պատասխանած միակ անձը, որ չհրաժարվեց իր ստորագրությունից՝ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էր.

«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո». հայտարարեց դերասանուհին: Այդ թեմայով նա հրաժարվեց խոսել՝ մեր բոլոր հարցերին ի պատասխան կրկնելով. «Այդ թեմայի շուրջ ես որեւէ բան չունեմ պատասխանելու»:

Please enter a valid URL