Search
Close this search box.

Նոր նշանակումներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արայիկ Հարությունյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Բուդաղյանը նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:

ՀՀ նախագահը եւս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Please enter a valid URL