Search
Close this search box.

Դժբախտ պատահար. երիտասարդ է մահացել

Շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

«Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:

Սակայն Գորիսում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ընկերությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի շատ կարևոր մանրամասներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնագետների կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներից ելնելով.

— բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից,

— խոհանոցի ծխատար ուղու մեջ տեղադրված է եղել անցքերով թիթեղյա խոչընդոտ, որը էականորեն սահմանափակել է ջրատաքացուցչից ծխագազերի դուրսբերումը,

— փայտի համար նախատեսված վառարանի ծխատարը դուրս էր հանված խոհանոցի պատուհանի վերնափեղկից, որը փակված էր մետաղյա թիթեղով, ինչը իր հերթին սահմանափակել էր բնակարանի օդափոխությունը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ իրավապահների ներկայությամբ ձայնաազդանշանային սարքը միացվել է էլեկտրասնուցմանը և գործարկվել է ջրատաքացուցուցիչը, 7 րոպե անց ազդանշանային սարքը գործել էր՝ փակելով բնական գազի մուտքը բանակարանի գազասպառման համակարգ:

Please enter a valid URL