Search
Close this search box.

Ստեփան Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Կառավարության որոշմամբ Ստեփան Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարոն Սաֆարյանի՝ նոր կարգավիճակում գործունեությունն ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Ստեփան Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին մեծ վստահության համար և նշեց, որ ՀԽ նախագահ նշանակվելու առաջարկությունն իր համար եղել է ամենաանսպասելիներից մեկը: «Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, աշխատել նրանց շահերի համար, մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել Նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ, լինել կառավարության և հանրության կամուրջներից մեկը: Խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, հասցնել ձեզ, օգտակար լինել մեր խորհուրդներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ստեփան Սաֆարյանը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ուրախ եմ Ձեր պատրաստակամության համար, բայց կարծում եմ, այս համատեքստում պետք է արձանագրենք, որ իրականում այնքան էլ լավ պայմաններում չէ, որ Դուք պետք է ստանձնեք այս կարգավիճակը, որովհետև ըստ էության, ստեղծման առաջին օրից Հանրային խորհրդի լինելիության նպատակահարմարության հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Վերջին շրջանում էլ այս թեմայով քննարկումներ կան ընդդիմության և իշխանության շրջանում: Իրականում ծանր առաքելություն է լինելու ՀԽ-ի նախագահի Ձեր գործունեությունը, Ձեր առաջ դրված է բարդ խնդիր, սա, ըստ էության, ՀԽ-ի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես խորհդատվական մարմին կարող է լինել արդյունավետ»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս ընթացքում ունեցել է նաև արդյունավետ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտությունը, բայց իրականությունը բոլորովին այլ է եղել: «Պատրաստ եմ լիարժեք աջակցել, որ ՀԽ-ն մարմին և հանրության ու կառավարության երկխոսության հարթակ դառնա համար, ընդ որում մեր կառավարությունը հանրության հետ ուղիղ երկխոսելու ավանդույթ ունի և այն ավելի կուժեղանա, բայց դա չի նշանակելու, որ ՀԽ-ի գործունեությունը չի կարող առավել նպաստել դրան»,- ասաց վարչապետը:

Please enter a valid URL