Search
Close this search box.

Ապարանցի երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել Կառավարության շենքի մոտ

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ տարիքի մի տղամարդ փորձում է ինքնասպան լինել։ Նա դանակը պարանոցին սպառնում է, որ ինքնասպան կլինի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպի։

Տղամարդու խոսքով՝ քննիչը իր մորից 20 հազար դոլար կաշառք է պահանջել, որ «իր եղբայրներին բանտ չուղարկի»։ Նա նշեց, որ Ապարանից է, եղբայրները գողության համար 11 և 12 տարվա ազատազրկման են դատապարտվել, պատիժը կրում են Վանաձորում։

Նա ներկայացավ որպես Սողոմոն Խոստիկյան և ասաց, որ եղբայրները գնել են գողացված ապրանք՝ չիմանալով, որ այն գողացված է եղել, և չնայած իրենց բողոքներին, չնայած եղբայրները չեն ընդունել իրենց մեղքը, բայց դատապարտվել են՝ առանց եղած փաստերը հաշվի առնելու։

Please enter a valid URL