Search
Close this search box.

Ո՞վ է Արփինե Հովհաննիսյանի ընտրյալը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ընկեր ունի և նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ։ «Հրապարակին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, Հովհաննիսյանի ընկերն Արշակ Մնացականյանն է, որը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրեն։ Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։

Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ»:

Please enter a valid URL