Search
Close this search box.

Շոո՞ւ, թե՞ Խաժակյանին չեզոքացնելու որոշում. ի՞նչ կորոշեն լուսավորականները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին Աժ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում և խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից ետ կանչել-չկանչելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցության մի հատվածը կողմ է հետ կանչելուն, մյուս հատվածն էլ այլ կարծիքի է:

Մեր տեղեկություններով` լուսավորականների սրտով չէ այն, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության աղջիկ անդամների վարած քաղաքականությունը կապում են Խաժակյանի աշխատանքի հետ, սակայն այս հարցում դեռևս վերջնական որոշում չունեն:

Այսօր խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրված, ու գուցե այս հարցը լուսավորականները որպես օրակարգից դուրս հարց ներկայացնեն, ու, ի վերջո, ասեն` սա շոու էր, թե իսկապես որոշում ունեն Խաժակյանին չեզոքացնելու։ Ի դեպ, նրանք հանդիպում են ունեցել Դավիթ Խաժակյանի հետ ու փորձել հասկանալ նրա դիրքորոշումը, բայց թե ինչ կորոշեն, թերևս այսօր կերևա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL