Search
Close this search box.

Հրազենով սպանություն Երեւանում

Երեկ 22։10-ի սահմանում «Էրեբունի» բուժկենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ տղամարդու  են տեղափոխել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև  Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։

Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի վայր է հասել նաեւ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Նախնական տվյալով՝ տղամարդը սպանվել է հրազենով։

Հաշվի առնելով հանցագործույան վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալն ու ավագ դատախազը։

Please enter a valid URL