Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրատապ. Արծրուն Հովհաննիսյանը` հակառակորդի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ կրակոցների մասին

Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։

Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել», ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` տեղադրելով նաև վնասված մեքենայի լուսանկարը։

Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ նշել է. «Անվտանգությունից ելնելով այս պահին փակ է Երևան-Վրաստան միջպետական ճանապարհը»:

Please enter a valid URL