Search
Close this search box.

Քուանշ, պարոն Մարուքյան

Հարգելի ընկերներ, Երեւան քաղաքի ավագանու Լույս դաշինքի անդամների հետ կապված խոսակցությունները շարունակում են նոր թափ հավաքել:

Ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որ Էդմոն Մարուքյանը հերթական անգամ գցեց իր գործընկերներին, ինչպես ընտրությունների շեմին դա արեց եւ ստեղծված իրավիճակից ցանկանում է չոր դուրս գալ` իբր Դավիթ Խաժակյանը ավելի արժեքավոր կերպար է , նրա փայլին խանգարում էին Անին եւ Թեհմինեն:

Շատ պետք չէ խորանալ այս շոուի մեջ, որ հասկանաս , թե Պրն Մարուքյանը ինչպես է ուզում օգտագործել առիթը եւ լուսավորել իրենց բազմաթիվ չստացված քայլերը, ձեռքի հետ էլ գովազդել իր ապագա քաղաքապետի թեկնածուին ` փորձելով կրակոցները ուղղել միայն աղջիկների ուղղությամբ, իհարկե, ինձ եւ շատուշատ քաղաքացիներին դուր չի եկել նրանց նմանատիպ ագրեսիվ պահվածքը, բայց Խաժակյան Դավիթն էլ մի լույսի կտոր չէր եւ չէ, հավատացեք:
Այնպես, որ քուանշ )) պարոն Մարուքյան, ձեզ հավատացողները գնալով քչանում են:
Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL