Search
Close this search box.

«Իմ քայլը» կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. Անհանգստացնող հարցեր ունեն. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ամենամսյա հանդիպումն է վարչապետի հետ լինելու, որը գրեթե ամեն ամիս ավանդույթի համաձայն լինում է:

Ըստ իմքայլականների` պատգամավորները պատրաստվում են վարչապետի հետ ամփոփել տարին ու նրան ուղղել այն հարցերը, որոնք նրանց անհանգստացնում են: Օրը դեռևս հստակեցված չէ, քանի որ այն պետք է հարմարեցվի ՀՀ վարչապետի օրակարգի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL