Search
Close this search box.

3-ամյա երեխա է մահացել

Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել: «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ից հայտնում են, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել է, որ ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։ Երեխայի մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել, սակայն, նրա խոսքով, չի կարելի պնդել, որ դրա հետևանքով է մահը վրա հասել:

Նիկողոսյանը նշել է, որ հետազոտություններից հետո միայն պարզ կլինի, թե արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»։

Please enter a valid URL