Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որտեղ անդրադարձել էր նաև թոշակառուներին 13-րդ թոշակ տալու անհրաժշտությանը։ «Երկրի ներսում գումար ծախսողը միջին ու աղքատ խավն է, նրանք են ամեն օր խանութ մտնում, մի քիչ եկամուտ թողնում խանութի տիրոջը, առաքիչին ու աշխատողին, նրանք են գնում հանգստանալու հայկական ինչ-որ հանգստավայրում, այլ ոչ թե հարուստները, նրանց հին մեքենաներն են հաճախ գնում արհեստավորի մոտ և այսպես շարունակ: Այսինքն՝ պետք է ժամանակ առ ժամանակ այս մարդկանց բանկային քարտերի վրա կողմնակի ինչ-որ գումար նստի, տարեկան գոնե 3-4 անգամ. Ինձ թվում է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները, չէ՞ որ պետական ապարատը ստանում է մեծ պարգևավճարներ, որոնք նույնիսկ միլիոնների են հասնում, իսկ, օրինակ, երկու միլիոն դրամ մեկ մարդու տալու փոխարեն կարելի է 40 թոշակառուի տալ 13-րդ թոշակ»,- գրել էր նա:
Եգանյանի այս գրառումից հետո այս օրերին կայծակնային արագությամբ տարածվում է այն տեղեկությունը, թե թոշակառուները 13-րդ թոշակ են ստանալու:
Հրապարակումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. «Էժան ապատեղեկատվություն է. չկա նման բան:
P.S Կենսաթոշակի և նպաստների մեկ ամվաս գումարը կազմում է շուրջ 23 մլրդ դրամ»,-գրել է նախարարը: