Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր ՍՊԱԼ-ին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել էր պահեստային նստարանին։ Առաջին կեսից հետո «գայլերը» պարտվում էին 0-1 հաշվով։
Երկրորդ կեսում «Ռոման» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Ֆոնսեկայի թիմի գոլերը խփեցին Լորենցո Պելեգրինին, Դիեգո Պերոտին և Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի ավագը 79-րդ րոպեին մտավ փոխարինման ու 4 րոպե անց ձևակերպեց վերջնական հաշիվը։
«Ռոման» վաստակում է 32 միավոր ու չորրորդն է մրցաշարային աղյուսակում։