Search
Close this search box.

Ինչո՞ւ ԱԳՆ-ն չի հրապարակում հանրությանը հետաքրքրող մանրամասները, որոնց շուրջ հենց հիմա գնում է բուռն քննարկում

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համացանցը ուղղակի ողողված է նյութերով, որտեղ տարատեսակ վարկածներ են քննարկվում արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։
Իհարկե, մենք (ԱԺ ԲՀԿ խմբակցություն) անպայման հետամուտ կլինենք բանակցության բոլոր մանրամասները պարզելու և հասկանալու համար, սակայն զարմանում եմ` ինչու՞ ԱԳՆ-ն չի հրապարակում հանրությանը հետաքրքրող մանրամասները (իհարկե հաշվի առնելով բանակցային “լուռ” տրամաբանությունը), որոնց շուրջ հենց հիմա գնում է բուռն քննարկումներ։
Հատկապես, որ ադրբեջանական կողմը շատ հստակ և կոնկրետ սլիվներ է իրականացնում և ընդհանրապես չի կաշկանդվում (ի տարբերություն հայկական կողմի) մանրամասներ հաղորդելուց։
Մի խոսքով, բացի ընդհանուր խոսքերից և մտքերից, կարծում եմ, որ պետք է հանրության համար բացել որոշ դրույթներ։

Please enter a valid URL