Search
Close this search box.

Աստծո կամոք ազատվելու դեպքում, ես ևս կգամ հրապարակ միասին նշելու հրաշալի տոնը. Ստեփան Գրիգորյան

Հարգարժան պարոն վարչապետ.

Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ Ամանորի տոնակատարությունը մեծ շուքով հայ ժողովուրդը պետք է նշի Հանրապետության հրապարակում, որին Դուք ևս ներկա եք լինելու ։ Դեկտեմբերի 16- ին Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կլինի վաղաժամկետ ազատմանս գործով երկրորդ դատական նիստը։ Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ, ըստ իս, որեւէ խոչընդոտ չկա ինձ անազատության մեջ պահելու, քանի որ արդարադատության նախարարության ենթակայության համապատասխան կառույցները տվել են դրական եզրակացություն։ Ավելին’ Ազգային ժողովի 7 պատգամավոր եւս տվել է երաշխավորագրեր։ Քաղաքական-հասարակական գործիչների և մտավորակաների կողմից նույնպես կան երաշխավորագիր-բնութագրեր։

Մեծ հույս եմ փայփայում և Աստծո կամոք ազատվելու դեպքում, ես ևս կգամ հրապարակ միասին նշելու հրաշալի տոնը։

Հարգանքներով՝ մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյան 

Please enter a valid URL