Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները պայմանավորված են նաև այս երևույթի հետ». Գ. Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա հոկտեմբերից սկսած Ատլանտյան օվկիանոսում անհայտացել է Բենգելյան սառը օվկիանոսային հոսանքը, ինչի արդյունքում արդեն 3 ամիս օվկիանոսի արևադարձային և հասարակածային լայնությունների վրա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից։ Վերջին երեք ամիսներին Եվրոպայում, այդ թվում նաև Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները պայմանավորված են նաև այս երևույթի հետ»։

Please enter a valid URL