«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն ա եղել, տասը օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով փոխանցում է, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման ա տվել, որ ինձ բռնեն»,-168 TV-ի եթերում հայտարարել է գործարար, նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա հայտնել է իր կարծիքը, թե ինչու է այդ տեղեկությունը հասել իրեն. «Գիտեք՝ դա ինչի համար են ասում, որ թողես, գնաս ու ասեն, թե տեսեք Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է Ֆեդերացիան ու փախավ: Թող ձերբակալեն, ես դրանից չեմ վախում»,-ասել է Հայրապետյանը: