Եթե հիշում եք, երբ առաջին անգամ խափանման միջոցը փոխվեց, նման փորձ արեցինք, բայց իշխանության ամենամտերիմ շրջանակի մարդիկ, որոնք հայտարարվեցին ժողովուրդ, եկան ու ասուլիսը, այսպես ասած, ժողովրդի անունից տապալեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հանդիպել լրագրողների հետ, եթե նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ամեն դեպքում փոխվի և նա ազատ արձակվի:
Սողոմոնյանն ասել է, որ պատրաստակամության մասով որևէ խնդիր չկա. «Դուք տեսնում եք, որ նախագահը նույնիսկ կալանքից հարցազրույցներ է տալիս, լրագրողների հետ շփման մասով որևէ խնդիր չկա: Տեխնիկապես կլուծենք հարցը, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքերով, վերջինս խնդիր չունի և պատրաստ է շփվել բոլոր լրատվամիջոցների հետ. «Հուսով եմ, որ ապօրինի կալանքը շուտով կվերացվի և այդ հնարավորությունը կստեղծվի»:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր մայրիկից դպրոցի տարածքը վերցնում են, Սողոմոնյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում: