Search
Close this search box.

Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել և սկսել նյութեր նախապատրաստել։

Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ Ըստ այդմ՝ 2012–2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Բացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։

Please enter a valid URL