Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում բեռնատարի պայթյունի հետեւանքով զոհվել է 276 մարդ, տեղեկացրել է Տեղեկատվության նախարար Աբդերահման Օսմանը:
Տեղական իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցած պայթյունը «ամենաազդեցիկ և մահացու» է Սոմալիի պատմության մեջ:
Ավելի քան 300 մարդ վիրավոր է: Երկրի նախագահ Մոհամմեդ Աբդուլլահ Մուհամմեդը նույնպես միացել է արյուն նվիրաբերող դոնորներին, միաժամանակ ազգաբնակչությանը հորդորելով օգնել զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին պայթուցիկ նյութերով բեռնատարը պայթել էր քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում:
ArmLife.am