ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ մեկնման համար ոչ էմիգրացիոն վիզաների մերժումները, որոնք վերաբերում են տուրիստական, գործարար ուղեւորություններին եւ կապ չունեն աշխատանքային կամ այնպիսի վիզաների հետ, որոնք թույլ են տալիս ԱՄՆ-ում ապրել ու աշխատել բավական երկար ժամանակ։ Այս տարի նախկին ԽՍՀՄ տարածքից ամենաշատ մերժումները՝ 68,6 տոկոս, եղել է Ուզբեկստանից, ապա նվազման կարգով՝ Ղրղզստանից՝ 67,75 տոկոս, Վրաստանից՝ 63,85 տոկոս, Տաջիկստանից 60,97 տոկոս, Մոլդովայից, 58,03 տոկոս, Թուրքմենստանից 56,26 տոկոս։ Հայաստանից մերժումների քանակական ցուցանիշը 51,65 տոկոս է։
Ապա գալիս են Ուկրաինան, Ղազախստանը։ Ամենաքիչ մերժումներ ստացել են Ադրբեջանից վիզա հայցողները, Բելառուսից վիզա հայցողները եւ Մերձբալթյան երկրներից վիզա հայցողները։ Ցուցանիշներն են համապատասխանաբար՝ 23,43, 21,93 եւ 24,81-18,67 տոկոս։ Ռուսաստանի դեպքում մերժումը 15,19 տոկոս է։