Մոսկվայի Շչերբինսկի դատարանում մեղադրյալը որոշել է փախչել հենց դատարանի նիստերի դահլիճից՝ մեկուսացման խցիկի վերևի հատվածով դուրս գալով ու փորձելով ճողոպրել կախովի առաստաղով:
Դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ մեկուսացման խցիկը պատրաստված է բոլոր չափանիշներին համապատասխան, պարզապես մեղադրյալն օգտվել է իր չափազանց նիհար մարմնակազմությունից ու փորձել դուրս գալ:
Փախուստի փորձը կանխելուց հետո մեկուսացման խցիկն ու առաստաղը վերանորոգել են: