Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Sputnik զրույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է այս տարվա առավել հիշարժան ու կարևոր ներքաղաքական զարգացումներին:
Թեժ գարուն կամ աշուն խոստացողների նշաձողն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, որովհետև թեժությունը մնաց նախորդ տարում: Տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ, որոնց պատմությունն անշուշտ դեռ գնահատական կտա: Sputnik Արմենիայի եթերում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. արխիվային հանդիպում
«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար
Մասնագետները, քաղաքագետի համոզմամբ, չպետք է տան էյֆորիկ գնահատականներ, քանի որ պատմությունը շատ խիստ «դիսցիպլին է» ու միայն ժամանակի և տարածության մեջ է կարողանում գնահատել իրադարձությունների նշանակությունը, հետագիծը:
Սուրենյանցի դիտարկմամբ՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով, ըստ էության, դրվեց հեղափոխականների ու հակահեղափոխականների պայքարի վերջակետը: Թվում էր, որ դրանից հետո սևերի ու սպիտակների վերաբերյալ խոսակցությունները հետին պլան կմղվեին, սակայն նման բան տեղի չունեցավ:
«Թեև հիմա ընդունված է խոսել հակահեղափոխության կամ ռևանշի թեմայով, բայց կարծում եմ, որ շատ առումներով նման մտավախությունները չափազանցված են։ Անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ուղիղ ռևանշը բացառված է։ Ուղիղ ռևանշ ասելով` ես նկատի ունեմ ՀՀԿ–ի կամ Ռոբերտ Քոչարյանի գալը իշխանություն։ Բայց եթե հեղափոխության նվաճումները չկապիտալիզացվեն, ապա շատ արագ կգլորվենք դեպի ավտորիտար համակարգ»,- նշեց Սուրենյանցը։
Անդրադառնալով կուսակցություն հիմնադրելու իր նախաձեռնությանը՝ Սուրենյանցը դա պայմանավորում է նրանով, որ Հայաստանում վերականգնվել են քաղաքականություն մտնելու հավասար պայմանները, չեզոքացվել է ընտրակեղծիքների մեխանիզմը: Նրա «Դեմոկրատական այլընտրանքը» կլինի լիբերալ–պահպանողական ուղղվածության կուսակցություն, կսատարի շուկայական մեթոդներին, կպայքարի տնտեսության մեջ պետության դերի նվազեցման համար։ Իսկ քաղաքական առումով Սուրենյանցն անհրաժեշտ է համարում քաղաքական առողջ միջավայրի ստեղծումը, որը կվերացնի ավտորիտարիզմի վերադարձի սպառնալիքները։