«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր է, որ շուտով ավելի առարկայական դառնա։ Վերջերս մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու Կառլեն Մկրտչյանը, որն «ուսումնառության» շրջան է անցնում։
Համապատասխան պատրաստման դեպքում հնարավոր է նա Գարիկ Սարգսյանի փոխարեն նշանակվի մարզպետի պաշտոնում»։