Search
Close this search box.

Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.Սահակ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Please enter a valid URL