Սերիական բռնաբարողը դատապարտվել է 33 ցմահ ազատազրկման՝ 11 կանանց եւ երեխաների վրա սեռական սարսափելի հարձակումների շարքի համար, հայտնում է AP-ը։
Որպես կողոպտիչ դատապարտված Մակկանը ազատ է արձակվել պատժիչ ծառայության սխալի հետեւանքով։ Դրանից երկու ամիս անց նա Ուոտֆորդում առեւանգել, բռնաբարել եւ հարձակումներ է գործել 11-71 տարեկան իր զոհերի վրա։
Երդվյալ ատենակալները նրան 11 զոհի հետ կապված 37 մեղադրանքներով, այդ թվում բռնաբարության եւ առեւանգման, մեղավոր են ճանաչել։
Մակկանը վատ զգալու պատճառով չի կարողացել ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը։ Դատավորը նրան 33 ցմահ ազատազրկման է դատապարտել՝ հայտարարելով, թե Մակկանը «դասական խելագար է»։
Մակկանն իր առաջին զոհին Ուոտֆորդում առեւանգել է փողոցում եւ բռնաբարել է։ Ապրիլի 25-ին նա առեւանգել է 25-ամյա կնոջ եւ բռնաբարել է նրան 14 ժամ։
Մի քանի ժամ անց նա հայտնվել է տեսախցիկներում, երբ Լոնդոնի հյուսիսում փորձել է ստիպողաբար մեքենա նստեցնել երիտասարդ կնոջը։
Մայիսի 5-ին Մակկանը ներխուժել է մի կնոջ տուն, որին հանդիպել է Մեծ Մանչեսթերի բարում, կապել է նրան եւ ոտնձգություններ կատարել նրա 17 եւ 11 տարեկան երեխաների հանդեպ։ Դեռահաս աղջիկը թռել է առաջին հարկի լուսամուտից, որպեսզի զգուշացնի ոստիկանությանը։ Ավելի ուշ այդ օրը Մակկանը հարձակվել է 71-ամյա կնոջ վրա։ Նա բռնաբարել է կնոջը, այնուհետեւ առեւանգել 13-ամյա աղջկա։