Search
Close this search box.

Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 48-ամյա Ա. Ա.-ին։ Վերջինս, աղբյուրի փոխանցմամբ, կասկածվում է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ, երբ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական վիճակում, դիմել էր փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL