Search
Close this search box.

Ոստիկանության պետ է ազատվել պաշտոնից

Դեկտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Սամվել Գալստյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոկանատարի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Գրիգոր Պողոսյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ռաֆայել Ասրյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։

Please enter a valid URL