Վրաստանում բոլոր ավտոմայրուղիների վրա տեղադրված են Ճանապարհային նշաններ, որոնք ցույց են տալիս ուղղությունը դեպի Սուխումի և Ցխինվալի, ինչպես նաև տեղեկացնում են, թե ինչքան ճանապարհ է մնացել մինչև այդ քաղաքներ հասնելը:
Նույնը Ուկրաինայում է՝ ճանապարհային նշանները ազդարարում են դեպի Ղրիմ, Դոնեցկ և Լուգանցկ մնացած ճանապարհի մասին: Համոզված եմ, որ այդպիսին է նաև Մոլդովան՝ Տիրասպոլի, իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նշածս բոլոր երկրները տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր են բարձրաձայնում:
Արծվաշենը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված, անբաժան մասն է: Հայաստանյան ավտոմայրուղիների վրա չկա Արծվաշենին վերաբերող որևէ ճանապարհային նշան: Դա նշանակում է, որ կամ Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ը դեմ է ՀՀ տարածքային ամբողջականությանը, կամ էլ չգիտի ՀՀ իրական սահմանները:
Ամեն դեպքում, Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ից պահանջում եմ անհապաղ վերանայել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ դիրքորոշումը կամ էլ հստակ ձևավորել այն: Հույսով եմ, որ խնդիրը կլուծվի առանց իրավական ներգործության:
Կարեն ՀԵքիմյանի ֆեյսբուքյան էջից