ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նկարներ է ֆեյսբուքում հրապարակել և կից գրել.
Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»։
Այս մի քանի լուսանկարները, որոնց մեծ մասը պետական կամ պաշտոնական հանդիպումներից են, իմ կողմից՝ ի աջակցություն ուսումնասիրությունների։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի՝ Ժնևում Շվեյցարական Կարմիր խաչի Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյի ժամանակ կրած զգեստը բավականին բուռն քննարկումների առիթ էր տվել։