Search
Close this search box.

«Հայֆիլմ»-ում մեծ պարտքեր կուտակած Դավիթ Կարապետյանը նշանակվել է Արման Սահակյանի կողմից». «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն ֆեյսբուքյան էջը գրում է.

«Ես կինոյի հետ ոչ մի կապ չունեմ «լեգենդար» խոսքերի հեղինակ, Հայֆիլմում մեծ պարտքեր կուտակած, քաղաքացիական ակտիվ հասարակության հետ որևէ կապ չունեցող, մասնագիտությամբ երկրաբան, Հայֆիլմի հուսով ենք ժամանակավոր տնօրեն բոլորին անհայտ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՊԳ կառավարաման կոմիտեի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Արման Սահակյանի կողմից։

Տարիներ առաջ նույն Կարապետյանը ինքն էր հայտարարում նախաձեռնության անդամներին, որ իրեն այդ պաշտոնը վստահել է Արման Սահակյանը և ինքը միայն հպարտ է դրա համար։ Հարգարժան պարոն նախարար, Սուրեն Պապիկյան, հիշեցնում ենք և հիշեցնելու ենք ամեն օր այս ամենի մասին այնքան, քանի դեռ սառույցը չի հալվել։

Վերանայեʹք կադրերը, պարոն նախարար և երիտասարդությունը ավագների հետ միասին կկատարեն իրենց քայլերը։ Կոչ ենք անում բոլոր ՀԿ-ներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր հետևորդներին և աջակիցներին հետևողական լինել բոլոր գործողությունների ընթացքին։

Please enter a valid URL