Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Օլիմպավանը բացվել է 2015թ-ին և միայն 2018թ-ից հետո է սկսել գույքահարկ վճարել, աղբահանության համար երկու տարի է չի վճարել, իսկ կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է նախագծային շեղումներով, իրականությանը չի համապատասխանում: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետարանում Օլիմպավանի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանն այսօր անդրադարձել են հրապարակմանը և կոնկրետ փաստերով կետ առ կետ հակադարձել: «Չեք օգնում,ուրեմն մի խանգարեք»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը և շեշտել, որ նման կեղծ տեղեկությունները բացասաբար են անդրադառնում մարզաշխարհի վրա: