ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, լկտի և անբարոյական ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել աղետի գոտու վերականգնման նախագծին:
Դա սուտ է:
«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020 թվականի բյուջեի փաստաթղթին, որի համար մենք ներկայացրել էինք 150 առաջարկ, որի թվում նաև աղետի գոտու վերաբերյալ, և որոնցից որևէ մեկը չի ընդունվել:
Մենք առանձին այդ նախագծին դեմ չենք քվեարկել, որը և փորձում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները և վարկաբեկել մեզ:
Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա: Անբարոյականություն է:
Զոհերի հոգիներին հանգստություն»: