Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ պաշտոնապես հայտնի դարձաով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: Այսպիսով Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: Վերջինս ըստ շրջանառվող տեղեկությունների հանդիսանում է ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մերձավորը։ Հայրապետյանն ըստ էության ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է վերջնականապես զավթել հենց Գրիգորսյանի դեմքով։
Թովմաս Գրիգորյանի ֆուտբոլային ոչ բարի համբավին ֆուտբոլային աշխարհը ծանոթ է: Վերջին ամիսներին նրա մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպերին բազմիցս եմ անդրադաձել։
Նախկին ռեժիմին սպասարկող լրատվամիջոցները Գրիգորյանին բացի կայացած ֆուտբոլային ֆիգուր լինելուց բացի փորձում են ներկայացնել նաև հաջողակ գործարար։ Համացանցային տիրույթում առկա փաստերը ուսումնասիրելով փորձենք հասկանալ, ինչպիսի գործարար է իրականում Գրիգորյանը։
Եվ այսպես ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2015թ. վճռով (դատավոր՝ Ա.Աթաբեկյան) թիվ ԼԴ4/0027/04/15 սնանկության գործով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Թովմաս Ռոբերտի Գրիգորյանի՝ Թովմաս Ռոբերտի Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին բավարարվել է և Թովմաս Ռոբերտի Գրիգորյանը ճանաչվել է սնանկ:
Ընդհանուր առմամբ Թովմաս Գրիգորյանի կողմից չկատարված պարտավորությունները կազմում են մոտ 10 մլն դոլար: Իհարկե, Գրիգորյանը կարող է ասել, որ նախկին իշխանությունների զոհն է դարձել, սակայն հեղափոխությունից 1,5 տարի անց որևէ անդարդարձ չի կատարել այդ գործընթացին և չի դիմել հարցի նորից քննարկման:
Ընդհանրապես, սնանկությունը հիմնականում ձեռնտու է վարկառուներին, ովքեր չունենալով իրենց անունով որևէ գույք, դադարում են ունենալ պարտականություններ վարկերը մարելու մասով: Արդյունքում, սա ամենայն հավանականությամբ հերթական շահեկան վարկային գործարքն է: Այս տեսակետի հավականությունը ավելի է մեծանում, երբ հիշում ենք, որ բանկային համակարգի ամենահայտնի խարդախության հեղինակներից մեկին՝ Մհեր Ավետիսյանին (ԲՏԱ բանկի գործարքների հեղինակ) պատկանող Ջոս համալիրը այժմ պատկանում է իր ընկերոջը՝ նույն Թովմաս Գրիգորյանին:
Թեև, օրենքը չի արգելում սնանկ ճանաչված ֆիզիկական կողմից ղեկավար պաշտոն զբաղեցնելը, սակայն ակնհայտ է, որ սեփական բիզնեսը կառավարել չկարողացող, ֆինանսական առհելի պարտավորություններ ունեցող անձին վստահել 10 մլն դոլարանոց բյուջե ունեցող ֆեդերացիայի կառավարումը, մեղմ ասած, անթույլատրելի է: Ընդ որում, Թովմաս Գրիգորյանի ՀՖՖ նախագահ դառնալու դեպքում իր աշխատավարձ է սնանկության կառավարիչն է տնօրինելու, այսինքն սնանկ ճանաչված մարդուն օրենքը արգելում է կառավարել իր իսկ գումարները, ուր մնաց նա կարողանա կառավարել ֆուտբոլի ֆեդերացիայի միլիոնները:
Իսկ թե ինչպես ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարները կարձագանքեն դատարանի վճռով սնանկ ճանաչված անձին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրելու փաստին, կարծում ենք, կանխատեսելի է: Այդ երկու կառույցները հազիվ են մաքրվել ֆինանսական չարաշահումների վարպետ ղեկավարներից և առնվազն լուրջ ուսումնասիրության և վերահսկողության կենթարկեն իրենց կողմից ՀՖՖ-ին տրամադրվելիք միլիոնավոր դոլարների ծախսումները, եթե իհարկե, շարունակեն ֆինանսավորել ՀՖՖ-ի ծրագրերը, որոնք պետք է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ ստորագրի սնանկ ճանաչված Թովմաս Գրիգորյանը: