Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս գյուղապետերը հարկերը 100 տոկոսով հավաքելու ձևն էլ չգիտեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքից մեկնեց Լոռու մարզի Լեռնանցք համայնք, որտեղ մասնակցեց 8 բնակարանի հանձնման արարողությանը, այցելեց բնակարան ստացած ընտանիքներին և շնորհավորեց նրանց` հավաստիացնելով, որ կառավարությունը բնակիչների կողքին է։

Գյուղում շրջայց կատարելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարից հետաքրքվեց գյուղի ճանապարհների մասին։

«Բա էս ճամփեքի վիճակը ո՞նց ա լինելու, ինչքա՞ն սուբվենցիա ունեք այս տարի։ Դե հարկերը հավաքեք, որ սուբվենցիան ստանաք։ Էս վերջերս գիտեք՝ ինչ ենք պարզել, որ էս գյուղապետերը, պարզվում է՝ 100 տոկոս հարկերը հավաքելու ձևն էլ չգիտեն. գիտեք՝ ի՞նչ են անում, նպաստ են տալիս, հետո հետ են հավաքում»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարին կոչ արեց հարկերը նորմալ հավաքել, որպեսզի հնարավոր լինի գյուղի ճանապարհների և մանկապարտեզի հարցը լուծել։

Համայնքի բնակիչներից մեկը վարչապետից հետաքրքչվեց. «Փաշինյան ջան, չորս զինվորի մայր եմ, ինձ տուն չի՞ հասնում»։

Հարցին ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց, որ տեղյակ չէ և պետք է նայել և հասկանալ՝ արդյոք պետությունն ունի՞ պարտավորություն, իսկ իրեն դիմած մյուս քաղաքացու բարձրացրած հարցին ի պատասխան էլ հավելեց. «Բոլոր հարցերը միանգամից լուծել չեմ կարող»։

Please enter a valid URL