Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս թվերը ցույց տվեք Սերժին մինչև էսօր պաշտպանող ու վերջինիս համար իրենց ճղող հանրապետականի սիամական զույգին՝ Շարմազանովին ու Աշոտյանին, ու անպայման Շուշիկին էլ ցույց տվեք, որ գիշերներն էլ ավելի անհանգիստ քնի… ավելի շուտ կոխեք աչքները, կամ այլ համապատաասխան տեղեր…
Միայն «Հյուսիս-հարավ»-ի գործով պետութանը պատճառվել է 23.7 մլրդ դրամի (մոտ 50մլն դոլարի) վնաս, մեղադրվում է 18 անձ:
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ 2009-2018 թթ. ընթացքում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7մլրդ ՀՀ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը, դատախազական պատշաճ ղեկավարման ներքո, իրականացրել է բազմադրվագ ու մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Արդյունքում պարզվել են անապրանք գործարքների, փողերի լվացման, հարկերից խուսափելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու, հափշտակությունների, դրանց հանցակցության բազմաթիվ սխեմաներ, որոնց առթիվ մինչ օրս հարուցվել է ևս 10 քրեական գործ, որոնք միացվել են հիմնական գործին:
Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների, այդ թվում նաև՝ չինական, տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպության խմբի ղեկավարը, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին»: