Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Անի։Այդ մասին Կարո Փայլանը գրել է Twitter–ի իր էջում։ «Այցելեցինք Կարս եւ Անի։ Չնայած բոլոր ջանքերին, Անին տխուր էր…։ Քաղաքի մոտով անցնող գետը դարձրել են Թուրքիա–Հայաստան սահմանը։ Իսկ այն 26 տարի փակ է։ Ձորի վրայի կիսաքանդ կամուրջի վերանորոգման օրը Անի քաղաքի համար տոն է լինելու»,–գրել է Կարո Փայլանը։