Դեկտեմբերի 6–ին, սարսափելի դեպք է եղել Վայոց Ձորի մարզում։ Մալիշկա գյուղում այգու ծառից կախվելով ինքնասպան է եղել մոտ 60 տարեկան մի տղամարդ։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ տղամարդու` ծառից կախված դին պատահաբար տեսել է նրա ազգականներից մեկը, որն էլ ահազանգել է կատարվածի մասին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ընտանիք ուներ։
Այս պահին ինքնասպանության պատճառների վերաբերյալ հստակ վարկածներ չեն շրջանառվում։
Բոլոր հարցերի պատասխանները քննության ավարտին կտան իրավապահները։