ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր էջում գրում է.
«Հայրս ասում էր պիտի ճանաչես աշխարհը, սովորես, թե ինչ են բացահայտել քեզանից առաջ աշխարհը ուսումնասիրողները ու մի բան էլ դու ավելացնես դրա վրա, հասկանաս քո ապրած ժամանակները ու մի բան էլ դու բերես քո ժամանակներ, բայց ամենակարևորը պիտի ինքդ քեզ հետ միշտ հաշտ ապրես։
Եկավ հորս հրաժեշտ տալու ժամանակը։
Հոգեհանգիստը՝ վաղը, շաբաթ օրը, Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատան գլխավոր մուտքից Էրեբունու պուրակ տանող ճանապարհին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող սգո սրահում, ժամը 18։00-ից 20։00-ը։