Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ ստորաբաժանումների անձնակազմի գործողությունները, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները ստուգելու նպատակով դեկտեմբերի 5-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Անձնակազմի պատրաստվածության մակարդակն ամրապնդելու եւ ձեռնամարտի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է ֆիզիկական պատրաստության պարապմունք: