ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են արել, որում ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մտադրությունը հանդիպում անցկացնել հաջորդ տարվա սկզբում: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի առիթով մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս (Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Եվրոպայի եւ օտարերյա գործերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուան, Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքեր) շարունակում ենք հակված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդությանը:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են արձագանքում շփման գոտում եւ միջազգային սահմանների տարածքում բռնության դեպքերի համեմատաբար ցածր մակարդակի մասին, եւ երախտիք են հայտնում կողմերին ուղիղ հաղորդակցման միջոցներն անմիջականորեն կիրառելու համար էսկալացիայի ռիսկը նվազեցնելու նպատակով՝ նախարարների հետ համաձայնության շրջանակում, որը ձեռք էր բերվել հունիսին Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ:»
Մենք ողջունում ենք կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկվել են անցած տարի լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղության շուրջ բնակչությանը նախապատրաստելու համար, ինչի մասին Միլանյան հայտարարության ժամանակ համանախագահող երկրները կոչ են արել 2018 թվականին եւ 2019 թվականի հունվարին Փարիզում նախարարների հետ պայմանավորվածության համաձայն:
Մենք բարձր ենք գնահատում հումանիտար միջոցներ ձեռնարկելու ջանքերը, որոնք քննարկվել են առաջնորդների կողմից մարտին Վիենայում նրանց հանդիպման ժամանակ եւ որոնք մշակվել են ապրիլին Մոսկվայում ԱԳ նախարարների կողմից, մասնավորապես, վերջերս ավարտված լրագրողների փոխանակումն ու միաժամանակ ազատազրկվածների ազատումը հունիսի 28-ին: Նշելով, որ այդպիսի ջանքերը կարեւոր դեր են խաղում խաղաղ կարգավորմանը նպաստող բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը՝ երեք պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում նախաձեռնել լրացուցիչ կոնկրետ հումանիտար միջոցներ եւ անվտանգությանն ուղղված գործողություններ:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին ավելի վաղ ձեռքբերված հումանիտար միջոցների եւ անվտանգությանն ուղղված գործողությունների իրագործման շուրջ անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր: Հաշվի առնելով զոհվածների բարեկամների տառապանքները՝ մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների փոխանակման հարցում օգնելու համար, ինչպես հայտարարել են երկու առաջնորդները 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում գագաթնաժողովի ժամանակ:
Հասկանալով Գործող նախագահի Անձնական օգնականի նշանակալի ներդրումը հրադադարի հարցում՝ մենք նշում ենք մոնիթորինգի առաքելության իրականացման անհրաժեշտության ընդլայնումը գործող համանախագահության համար, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016 թվականին: Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների մտադրությունը հանդիպել 2020 թվականի սկզբում համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու եւ բարձր մակարդակում հետագա բանակցությունները խթանելու նպատակով:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ արդարացի եւ կայուն կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ուժ չգործադրելու, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերին վարել բարեխիղճ բանակցություններ առանց արհեստական պայմանների կամ հետաձգման:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համոզված են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը անփոխարինելի է կայուն կարգավորման համար: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց եւ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մենք հանձնարարել ենք շարունակել միջնորդական ջանքերը: