Search
Close this search box.

Նոր մանրամասներ. ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց այն լուրը, թե հնարավոր է նրան նաեւ մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։

ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ եւ տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել եւ ամենեւին ընկճված չի եղել։

Տեղեկություններ ունենք նաեւ, որ ընդհուպ մինչեւ ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ եւ՛ մարդկանց աժիոտաժով, եւ՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով։

Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչեւ ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ ասելով՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։

Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Այդ ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», եւ առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL