Search
Close this search box.

Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է

2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Գաղտնալսումն իրապես խառնեց ամբողջ քաղաքական դաշտը։ Նախ հայտնի դարձավ, որ նոր իշխանությունները ևս ճնշում են բանեցնում դատարանների վրա։ Պարզ դարձավ նաև, որ Քոչարյանի գործը քաղաքական բնույթ ունի և անձամբ վարչապետ Փաշինյանն է հետաքրքրված այս գործով։

Գաղտնալսումից անցել է ավելի քան մեկ տարի, բայց իրավապահները դեռ չեն բացահայտել կամ դրա մասին հրապարակային հայտարարությամբ հանդես չեն եկել։ Politik.am-ին հաջողվել է բացառիկ մանրամասններ ճշտել, ըստ որի գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։ Այս պահին հայտնի չէ, թե ինչու՞ են իշխանությունները թաքուն պահում այս տեղեկատվությունը։ Կայքին ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չստացվեց և այս պահին այլ մանրամասններ հայտնի չեն։

Please enter a valid URL