Search
Close this search box.

Ռուսաստանում ՀՀ քաղաքացու են դանակահարել

Լենինգրադի մարզում Հայաստանի Հանրապետության 34-ամյա քաղաքացու են դանակահարել, հայտնում է nevnov.ru–ն։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին Վսևոլոժսկի շրջանում։ Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի և նախաբազկի վնասվածքներով։

Նա ասել է` 3 անհայտ անձինք են իր վրա հարձակվել։ Սակայն ոստիկանները նույն օրը գտել են կասկածյալին, և պարզվել է, որ դանակահարողը կին է, Ուզբեկստանի քաղաքացի` ծնված 1981 թվականին։

Կինն իր հերթին հայտնել է, որ վեճի ժամանակ խմիչքի ազդեցության տակ ինքն է դանակով հարվածել տղամարդուն։

Հայտնի է, որ տուժածն ու ձերբակալվածը Ռուսաստան են գնացել գումար աշխատելու։ Երկուսն էլ Պետերբուրգի ժամանակավոր գրանցում ունեն, բայց ապրում են Լենինգրադի մարզում։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Please enter a valid URL