Լեհաստանի Շչիրկ անվամբ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող բնակելի շենքերից մեկում դեկտեմբերի 4-ին գազի պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով եռահարկ շենքը փլվել է, տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Բելսկո-Բյալա քաղաքի հրշեջ ծառայության շրջանային շտաբի տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել 8 մարդ, որոնց թվում՝ նաև երեխաներ:
Դեպքի վայրում աշխատում են հարյուրավոր հրշեջներ:
Լեհական գազային ընկերության ներկայացուցիչ Արթուր Միխնեվիչը նշել է, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ կողմնակի ընկերության կողմից գազատարի հորատման աշխատանքների պատճառով:
Ավելի ուշ փրկարարները շենքի փլատակների տակից երկու դի են գտել, մյուսների ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան: