ՌԴ Յամալ թերակղզու Նոր Ուրենգոե քաղաքում 7 տարեկան աղջնակն ընկել է 9-րդ հարկից՝ ուսապարկի մեջ գտվող կատվի պատճառով: Երեխան պատրաստվել է մոր հետ զբոսանքի գնալ, սակայն մայրը մի քանի րոպեով դուրս է եկել: Երեխան կատվին դրել է ուսապարկի մեջ, ապա մոտեցել պատուհանին՝ տեսնելու՝ մայրն արդյոք չի՞ գալիս:
Երբ նա բացել է պատուհանն ու առաջ թեքվել, ուսապարկի մեջ կատուն առաջ է ցատկել, ինչի պատճառով երեխան կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել: Նրա կյանքը փրկել է հսկայական ձնակույտը:
Աղջիկն այժմ հիվանդանոցում է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: