Search
Close this search box.

Նոր Հայաստանում ոստիկանը ցուցարարին ասում է «կթքեմ վրադ»․ՀՅԴ-ական ցուցարար

Մեր պահանջը մեկն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Այս մասին այսօր՝ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Տեսանք այսօր, որ Արայիկ Հարությունյանի հետ կառուցողական քննարկում չի կարող լինել։ Մենք ցանկանում էինք քննարկել ոլորտի խորքային խնդիրները։ Սակայն չիջավ։ Մենք որոշեցինք, որ պերֆորմանս պետք է անցկացնենք՝ առանց 2,7 միլիոն դրամ բյուջեից ստանալու, Սահմանադրություն էինք կարդում, մեկնաբանում էինք, թե սահմանադրությունն ինչ առնչություն ունի տիրող իրավիճակի հետ և բռնի ուժով հեռացրեցին, հիմա Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այստեղ ենք, քանի որ մեզ նախարարն այլընտրանք չի թողել»,-նշեց նա։

Քրիստինե Վարդանյանը կոչ արեց Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ հետևալ տեքստով. «Ես տապալել եմ քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, իմ գործողություններով չեմ նպաստել պետականամետ և զարգացած քաղաքացու կերտմանը, ուստի խնդրում եմ ինձ ազատել նախարարի պաշտոնից»։

Նրա խոսքով՝ հրաժարական ներկայացնելուց հետո նախարարը պետք է հրապարակի այս տեքստը:

Ցուցարարներից մեկն էլ վրդովմունք հայտնեց ոստիկանության գործողությունների մասով․ «Նոր Հայաստանում ոստիկանը ցուցարարին ասում է «կթքեմ վրադ»։ Ոստիկանությունը ոչ թե ծառայում է ժողովրդին, այլ օրվա իշխանությանը․ ոչինչ չի փոխվել՝ նույն անհարգալից վերաբերմունքը, նույն խեղդելը, նույն միջոցները, որ կիրառում էին քաղաքացու հանդեպ նախկինում, հիմա էլ են կիրառում»։

Please enter a valid URL